ԲՄՎ-ն շրջվել է Սպիտակ-Գյումրի ճանապարհին. տուժածների վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 29-ին՝ ժամը 20.30-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և պարզել, որ “ԲՄՎ” մակնիշի 18 SO 295 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991թ. ծնված Վոլոդյա Զաքարյան) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: 
Ժամը 20.47-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1992թ. ծնված Ալբերտ Ներսիսյանին:  Վ.Զաքարյանը և Ա.Ներսիսյանը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Ա.Ներսիսյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:  Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Լուսանկարը՝ Գ. Շամշյանի




Լրահոս