
ՌԴ Կորոլյով քաղաքում տղան դանակահարել է հորն, ով գտնվել է ոչ սթափ վիճակում: Նախնական տվյալներով` սպանության օրն արբած տղամարդը մտել է տուն եւ տղայից պահանջել կարգավորել համակարգիչը: Տղան, տեսնելով արբած հորը, հրաժարվել է կատարել նրա պահանջը: Իսկ երբ տղան չէր արձագանքում նրա ասածներին, դանակով կտրել է համակարգչի հոսանքալարերը: Դրան ի պատասխան` տղան վերցրել է նույն դանակն ու հարվածներ հասցրել հոր կրծքավանդակի շրջանում, ինչի արդյունքում նա տեղում մահացել է: Կատարվում է հետաքննություն: