Գյումրիի կրակոցների դեպքով կան բերման ենթարկվածներ. վիրավորների վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ` ուշ երեկոյան, կրակոցներ են հնչել Գյումրի քաղաքի Արցախ թաղամասում:

Կրակոցներից տուժած 6 վիրավորներից երեքը տեղափոխվել են Երևան` «Էրեբունի» ԲԿ: Այստեղից Armlur.am-ին հայտնեցին, որ վիրավորներից Կնյազ Ղազարյանի վիճակը կայուն ծանր է. նա հրազենային վիրավորում է ստացել գանգուղեղի շրջանում: Նրան միացվել է արհեստական շնչառության ապարատ:

Մյուս երկու վիրավորների` Գագիկ Ղազարյանի ու Գագիկ Ղուկասյանի վիճակը ևս կայուն ծանր է, սակայն նրանք ինքնուրույն են շնչում: Գագիկ Ղուկասյանը վնասվածք է ստացել գանգուղեղի շրջանում` բոիթ գործիքի հարվածից, Իսկ Գագիկ Ղազարայանը, ինչպես իր եղբայրը, հրազենային վիրավորում է ստացել:

Իսկ Գյումրիի Բ/Կ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեք վիրավորները` Սմբատ Ղազարյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Համլետ Գևորգյանը գտնվում են կայուն բավարար վիճակում: Շրջանառվող լուրերի համաձայն` վիրավորներից Ղազարյանները եղբայրներ են:

Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացանք, որ դեպքի առնչությամբ բերման է ենթարկվել 5 մարդ, հանգամանքները պարզվում են: Քննչական կոմիտեից Armlur.am-ին հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք կրել-պահելու հատկանիշներով:




Լրահոս