Օրվա ֆիլմը՝ «Ինչ են ուզում կանայք / Чего хотят женщины». դիտել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլմի մասին:

Կանանց խելքահան անող Նիք Մարշալն իրեն համարում է Աստծո պարգև գեղեցիկ սեռի համար։ Նա զբաղվում է գովազդներով և հասել է իր կարիերայի գագաթնակետին։ Բայց գործակալությունն այլ կերպ է մտածում։ Նրանց կարծիքով` կանացի ապրանքների գովազդի գործում ամենալավը կհասկանա կինը, և Նիքին նոր պաշտոն չեն տալիս։ Այդ պաշտոնը զբաղեցնում է գովազդային գործում տաղանդավոր խորհրդատու և շատ հմայիչ կին Դարսի Մակգուայրը, ով դառնում է նաև Նիքի ղեկավարը։

Նոր ղեկավարը իր հպատակներին տալիս է կանացի պարագաներ և առաջարկում է նրանց մտնել կանացի մաշկի մեջ, որպեսզի ավելի լավ հասկանան, թե ինչ են ուզում կանայք։ Նիքը տանը սկսում է «փորձարկումները», երբ հանկարծ դժբախտ պատահար է տեղի ունենում, որից նա հազիվ է կենդանի մնում։ Դրանից հետո Նիքը ձեռք է բերում մի յուրահատուկ շնորհ` կարողանում է կարդալ կանանց մտքերը:

359

Սկզբում Նիքը զայրանում է, բայց հետո հասկանում է, թե ինչ հրաշալի բան է իրեն տրված։ Նա որոշում է կարդալ Դարսիի մտքերը և գողանալ բոլոր նրա գաղափարները, որպեսզի կարողանա վերադարձնել իրեն հասանելիք պաշտոնը։ Բայց երբ ծրագիրը հասնում է ամենաթեժ պահին, Նիքը փոշմանում է, քանի որ հասկանում է, որ սիրահարվել է Դարսիին։

90295999

228947_original

228960_original

Անվանում` «Ինչ են ուզում կանայք»

Օրիգինալ անվանում` What Women Want

Թողարկման տարեթիվ` 2000

Ժանր` ֆենտեզի, մելոդրամա, կատակերգություն

Ռեժիսոր` Նենսի Մեյերս

Դերերում` Մել Գիբսոն, Հելեն Հանթ, Մարիսա Թոմեյ, Լորեն Հոլի, Մարկ Ֆոյերսթին, Ալան Ալդա, Բեթ Միդլեր, Էշլի Ջոնսոն, Դելտա Բուրկ, Վալերի Պերայն և այլք։

Թրեյլեր`

Ֆիլմը` HD




Լրահոս