Ամեն ինչ կանենք, որ հասնենք եզրափակիչ. Կասիլյաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը նշել է, որ իր թիմն ամեն ինչ կանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելու համար: Նշենք, որ 1/8 եզրափակչում «Ռեալ»-ն առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Շալկե»-ին:

«Գիտենք, որ Չեմպիոնների լիգայում երկու անգամ անընդմեջ հաղթելը շատ բարդ խնդիր է, բայց կփորձենք այն լուծել: Մենք հավակնոտ ենք, թիմում կան երիտասարդներ և փորձառուներ: Անցած մրցաշրջանում խաղացել ենք թիմերի հետ, որոնց հետ խնդիրներ ենք ունեցել նախկինում, սակայն մենք կարողացանք հասնել եզրափակիչ», – նշել է նա:




Լրահոս