Նաիրիտցիները Երվանդ Զախարյանից պատասխան կպահանջեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մարտի 12-ին ժամը 11:00-ին կրկին կհավաքվեն գործադիրի շենքի դիմաց` իրենց աշխատավարձերի մարման վերջնաժամկետների վերաբերյալ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից պատասխան պահանջելու:

Նշենք, որ նախարար Զախարյանը հանրապետությունում չէր` մարտի 1-3-ը Տորոնտոյում մասնակցում էր հանքարդյունաբերության ոլորտի ամենամյա միջազգային համաժողովին:

Հարկ է նշել, որ Կառավարության` հինգշաբթի օրը նախատեսված նիստը տեղի կունենա վաղը` մարտի 10-ին: Սակայն, նաիրիտցիների փոխանցմամբ, իրենք կհավաքվեն հինգշաբթի օրը, ինչպես նախապես պլանավորել են:

Հավելենք` նաիրիտցիներն այսօր առավոտյան գործարանում բողոքի ակցիա էին իրականացրել, որի ժամանակ իրենց էր հանդիպել գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը: Armlur.am-ին նաիրիտցիները փոխանցեցին, որ որևէ հստակ բան Սաղաթելյանը չի ասել: Միայն ևս մեկ անգամ կրկնել է, որ աշխատավարձերի վճարում տեղի կունենա, սակայն թե երբ, հստակ չի կարող ասել, ժամանակ է հարկավոր:




Լրահոս