Քիչ առաջ Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, րոպեներ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Հիշեցնենք, որ նախկին պատգամավորը կալանավորվել է հարկեր վճարելուց խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքով: Նրա հարազատները «Ժողովուրդ» օրաթերթին բազմիցս հայտնել են, որ Հակոբ Հակոբյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, նրան անընդհատ բժիշկներ են այցելում: Ազգականներին, սակայն, արգելվում է տեսակցել կալանավորին:




Լրահոս