Եղեգնաձորի քաղաքապետը ևս լքեց ԲՀԿ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի քաղաքապետ, ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Այս մասին Armlur.am-ին փոխանցեց ինքը` քաղաքապետը: Վերջինս նշեց, որ այլևս իմաստ չէր տեսնում կուսակցությունում մնալու համար` հատկապես վերջին զարգացումներից հետո:

Լուրեր են պտտվում, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը ևս կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացնելու: Փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ նա գտնվում է արձակուրդում և, հնարավոր է, երկրում չէ:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել էր կուսակցության ղեկավարի պաշտոնից և հայտարարել, որ այլևս կապ չունի ԲՀԿ-ի հետ: Խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշանակվել էր ԲՀԿ նախագահ: Կուսակցության այս շրջադարձային փոփոխություններից հետո ԲՀԿ-ական շատ քաղաքապետեր, գյուղապետեր, կուսակցության քաղխորհրդի անդամներ, խմբակցության պատգամավորներ դադարեցրին իրենց անդամակցությունը ԲՀԿ-ին:




Լրահոս