Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, մեկ անգամ ևս շնորհավորել է աշխատակազմի, ինչպես նաև բոլոր կանանց ու աղջիկներին կանանց միջազգային օրվա առթիվ և հղել իր բարեմաղթանքները: Մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ մարտի 8-ին մայրաքաղաքում անցկացված տոնական միջոցառումները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանից, ապա շարունակվել բոլոր վարչական շրջաններում՝ իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ նվիրելով: Նաև զեկուցվել է, որ կազմակերպվել են ժամանցային տարբեր ծրագրեր և բացօթյա համերգներ:

Հայտարարված ժամանակացույցի համաձայն՝ այսօրվանից մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» խորագրով մեկամսյա առողջապահական ակցիան, որի շրջանակում 5 ուղղություններով կիրականացվեն անվճար հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում կկատարվեն նաև վիրահատական միջամտություններ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է պարբերաբար այցեր կազմակերպել բուժհաստատություններ և տեղում հետևել ակցիայի ընթացքին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս