Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս