
Սիրիայում զոհվել է Գերմանիայի քաղաքացի, ով քուրդ ապստամբների շարքում մարտնչել է ընդդեմ «Իսլամական պետության» զինյալների:
Ինչպես հայտնում են քրդական համայնքի ներկայացուցիչները, 19-ամյա Իվանա Հոֆֆմանը մարտնչել է Սիրիայի հյուսիս-արևելքում:
Ինչպես նշում է BBC-ն, սա քրդական ուժերի շարքերում մարտնչած կին օտարերկրացու մահվան առաջին դեպքն է: