
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ կնքած համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին առանց գրանցման մնալ գործընկեր երկրի տարածքում 30 օրվա ընթացքում: Սույն փաստաթուղթը հրապարակվել է Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստին», նման մոտեցում է կիրառվում նաև Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիների հանդեպ:
Հիշեցնենք՝ Հայաստանի հետ համաձայնգիրը ստորագրվել էր 2014 թ հուլիսի 11-ին Սոչիում: