Հայաստանի բանկային համակարգը թաղվում է պարտքերի մեջ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի բանկային համակարգը առաջանցիկ տեմպերով թաղվում է պարտքերի մեջ: Վերջին շրջանում նկատվում է մեր առևտրային բանկերի կողմից արտասահմանյան բանկերից և ֆինանսական կառույցներից վարկերի ներգրավվման կտրուկ աճ:

Օրինակ միայն անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում, ըստ ԿԲ հրապարակած պաշտոնական տվյալների, մեր բանկերի պարտքը արտասահմանյան ֆինանսական կառույցներին աճել է մոտ 255 մլն դոլարով և կազմել 1 մլրդ 412 մլն դոլար: Սա ուշագրավ է նրանով, որ վերջին երկու տարիներին մեր բանկերի արտաքին պարտքը կայուն տատանվել է 1-ից 1.2 միլիարդ դոլարի սահմաններում և կտրուկ աճել է հենց անցած տարվա վերջին, երբ դրամը էականորեն արժեզրկվեց: Պետք է ենթադրել, որ բանկերը խոշոր վարկեր են ներգրավվել ոչ թե իրենց բնականոն գործունեությունը ընդարձակելու, այլ դրամի արժեզրկման հետևանքով իրենց մոտ առաջացած խնդիրները մեղմելու նպատակով, ինչը էլ ավելի է ծանրացնում բանկերի վիճակը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս