«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հրաժարվում է փետրվարի 20-ին հանրահավաք անելու մտքից, ու հայտնի դարձավ, որ մտադիր է դուրս գալ քաղաքականությունից, մի շարք ԲՀԿ-ականներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Աբրահամ Մանուկյանը, Ստեփան Մարգարյանը, Միքայել Մելքումյանն ու էլի մի քանիսը Բաղրամյան 26-ում հանդիպել են Սերժ Սարգսյանին, ով ասել է, որ Ծառուկյանն այլեւս չի խառնվելու կուսակցության հարցերին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ն. Զոհրաբյանն այդ օրը ասել է, թե իրենք հանդես կգան ընդդիմության դիրքերից, ինչին Ս. Սարգսյանը չի առարկել՝ ասելով, որ կուսակցության ընթացիկ «խնդիրներով» զբաղվելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, եւ հանձնարարել է գնալ նրա մոտ: Աբրահամյանն իր հերթին ԲՀԿ-ականներին տեղեկացրել է, որ կուսակցության նախագահը պետք է լինի Նաիրա Զոհրաբյանը, քաղաքական որոշումների մենաշնորհը նրան է տրվելու (իր հետ համաձայնեցնելու պայմանով), իսկ ԲՀԿ-ի ֆինանսավորման խնդիրը լուծելու է ինքը` Աբրահամ Մանուկյանի միջոցով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: