
Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում:
«Այդպիսի դադարից հետո Ֆիլիպը հիանալի տպավորություն գործեց մարզման ժամանակ»,- նշել է ակումբի դարպասապահ Մանուել Նոյերը:
Նշենք, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել 2014 թվականի նոյեմբերին «Բավարիա»-ի մարզումներից մեկի ժամանակ: