
Եգիպտոսի Սինայի թերակղզուց հարավ պայթյուն է որոտացել, որի հետևանքով վիրավորվել է 25 մարդ:
Որոշ տվյալներով՝ կա նաև մեկ զոհ, սակայն այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել:
Ինչպես հայտնում են տեղի ոստիկանության ներկայացուցիչները, պայթյունն իրականացրել է մահապարտը, ով ականապատված մեքենայով մխրճվել է ոստիկանական զորանոցի պատի մեջ: Բոլոր տուժածները ոստիկաններ են: