Ահաբեկչություն` Եգիպտոսում. վիրավորվել է 25 ոստիկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի Սինայի թերակղզուց հարավ պայթյուն է որոտացել, որի հետևանքով վիրավորվել է 25 մարդ:

Որոշ տվյալներով՝ կա նաև մեկ զոհ, սակայն այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել:

Ինչպես հայտնում են տեղի ոստիկանության ներկայացուցիչները, պայթյունն իրականացրել է մահապարտը, ով ականապատված մեքենայով մխրճվել է ոստիկանական զորանոցի պատի մեջ: Բոլոր տուժածները ոստիկաններ են:




Լրահոս