ԱՄՆ-ում մրցանակ է շնորհվելու ցեղասպանությունից փրկողներին. The New York Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The New York Times պարբերականը գրում է, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները, ովքեր պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, համագործակցում են հոլիվուդյան աստղերի ու մարդու իրավունքների պաշտպանների հետ՝ մրցանակ շնորհելու բոլոր նրանց, ովքեր վտանգել են իրենց` մյուսներին փրկելու համար:

Այս մարդասիրական մրցանակը շնորհվելու է այսօր Նյու Յորքում: Դրա նպատակն է ի ցույց դնել, որ Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված և ժամանակակից Թուրքիայի կողմից կասկածի տակ առնվող Հայոց ցեղասպանությունը փաստագրված է նաև ցեղասպանությունից փրկվածների և նրանց փրկողների մասին պատմություններով:

Ինչպես նշում է ամերիկյան պարբերականը, այս մրցանակը նաև կոչված է ընդգծելու, թե ինչպես են ցեղասպանությունից մազապուրծ եղածները, մարդիկ, ովքեր որոշ դեպքերում փրկվել են նաև համակրելի թուրքերի կողմից, կարողացել են շարունակել ապրել ու հաջողված կյանք ունենալ, քանի որ սփռվել են ողջ աշխարհով մեկ:




Լրահոս