Լուկաշենկոն պատրաստ է բոլոր ուղղություններով համագործակցել Ադրբեջանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է բելառուսական БЕЛТА-ն:

«Մենք չափազանց վստահում ենք ձեզ, ձեր երկրին, ղեկավարությանն ու պատրաստ ենք համագործակցել ձեզ հետ բոլոր ուղղություններով, փակ հարցեր բացարձակապես չկան»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նաև շեշտել է, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը չափազանց շահեկան է, և որ անցած տարի այդ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն անգամ մեծացել է:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 2-ից Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ Եվրասիական տնտեսական միության անդամ է հանդիսանում:




Լրահոս