Ռուսաստանում գործազուրկների թիվը հասել է 1 միլիոնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում 2015թ. մարտի 4-ի դրությամբ գրանցված գործազուրկների թիվը կազմել է 985,475 մարդ: Ռուսաստանի աշխատանքային շուկայի ամենշաբաթյա մոնիթորինգի տվյալները մեջբերում է Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը:

«Փետրվարի 25-ից մինչ մարտի 4-ը զբաղվածության կենտրոններում գրանցված գործազուրկ քաղաքացիների թիվն աճել է 0,7% ու կազմել 985,475 մարդ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում գործազուրկների թիվն աննշան կերպով նվազել է ՌԴ 17 շրջանում, իսկ աշխատանք փնտրողների թիվն աճել՝ 65-ում:




Լրահոս