ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբերի սկզբին մի խումբ ընդդիմադիր արեւմտամետ գործիչներ մեկնելու են Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրանք մասնակցելու են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ Չիկագոյում կայանալիք համագումարին: Մեր տեղեկությունների համաձայն՝ համագումարին ներկա կլինեն «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատ դեմոկրատներ»-ից՝ Խաչիկ Քոքոբելյանը եւ ՀԱԿ-ից դուրս եկած Դավիթ Շահնազարյանը, որը, ի դեպ, այս օրերին էլ գտնվում է ԱՄՆ-ում: Մեզ հետ զրույցում «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը հաստատեց տեղեկությունը: «Նախատեսվում է նման այց ԱՄՆ, իսկ թե երբ, դեռեւս հստակեցված չէ»,-ասաց նա՝ հերքելով տեղեկությունը, որ Հայաստանից ԱՄՆ են մեկնում՝ «Ազատ դեմոկրատներ»-ի համագումարին մասնակցելու:




Լրահոս