ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր երեկվա հարցազրույցում, խոսելով Լոնդոնում կայացած օլիմպիադայում հայ մարզիկների մասնակցության մասին, նաեւ քաղաքական ակնարկներ է արել երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ: «Հիշե՛ք, թե Ծառուկյանն արդեն քանի տարի է ասում, որ երկրի տնտեսության վիճակը լավ չէ, ժողովրդի սոցիալական վիճակը ծանր է, արտագաղթի տեմպերը մտահոգիչ են: Մարդկանց մոտ հուսալքությունն ուժեղանում է: Քանի տարի է` ես ասում եմ` երկրում լուրջ փոփոխություններ են պետք: Նաեւ հենց այդ պատճառով մենք հրաժարվեցինք մաս կազմել կոալիցիային: Չի կարող երկրի մյուս ոլորտներում անկում լինի, լճացում լինի, իսկ սպորտում` միայն փայլուն հաղթանակներ լինեն: Ավելի պարզ ասեմ, ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ են արտագաղթում. նրանց մեջ թե՛ խոստումնալի սպորտսմեններ կան, թե՛ ապագայի չեմպիոններ ու մեդալակիրներ: Դրա մասին է պետք մտածել»,-zham.am-ին ասել է նա՝ հավելելով, որ ծնողը ոչ թե մտածում է երեխային սպորտի տալու, այլ երկրից հեռանալով՝ հացի խնդիր լուծելու մասին:




Լրահոս