
Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ սպասվող խաղին:
«Գիտենք, որ պետք է զգույշ լինենք և թույլ չտանք, որպեսզի մրցակիցը հակագրոհի: Չնայած, որ «Շախտյոր»-ը վտանգավոր է, սակայն չի կարելի մոռանալ, որ առաջին խաղում նրանք ընդամենը մեկ վտանգավոր պահ են ունեցել»,- հայտարարել է Նոյերը: