ՆԱՏՕ-ի կործանիչներն օդ են բարձրացվել՝ որսալու ռուսական Իլ-78-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի կործանիչները Բալթիկ ծովում տագնապով օդ են բարձրացվել Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Իլ-78 ինքնաթիռները որսալու համար, այս մասին ասվում է Լատվիայի Ռազմաօդային ուժերի թվիթերյան էջում:

«Բալթիկայի տարածքը հսկող ՆԱՏՕ-ի իտալական Typhoon կործանիչները մարտի 10-ին  օդ են բարձրացել Ռուսաստանի զինուժին պատկանող Իլ-78 ինքնաթիռը որսալու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սույն փաստը դեռևս չի մեկնաբանել:

Նախօրեին Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանում նկատվել են ռուսական ռազմանավեր:




Լրահոս