«Քարֆուր»-ի բացումը, անվտանգության աշխատակիցների «մեղմ» վերաբերմունքը և գնային քաղաքականությունը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական «Քարֆուր»-ի մուտքը Հայաստան վերջապես տեղի ունեցավ: Այսօր «Երևան Մոլ»-ում բացվեց հայտնի ընկերության հայաստանյան մասնաճյուղը: Լրագրողների հետ զրույցում ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալին, պատասխանելով հարցին, թե ինչու այսքան ձգձգվեց հայաստանյան մասնաճյուղի բացումը և արդյոք պատճառը հայաստանյան շուկայում տիրող մենաշնորհն էր, նշեց` ցանկացած նման մեծ ընկերության բացման համար տարիներ են անհրաժեշտ և դա նորմալ է:

Նա ընդգծեց` կփորձեն աշխատել նաև տեղական արտադրողների հետ: «Ոչ բոլոր ապրանքներ են լինելու ֆրանսիական` միայն 5 %-ը»,- ասաց նա և հավելեց, որ առաջին բանը, որը նա գնել է հիպերմարկետից, հայկական լավաշն է:

Բացման արարողությունից հետո, երբ լրագրողները փորձեցին ծանոթանալ ընկերության կողմից առաջարկվող տեսականիին, անվտանգության աշխատակիցները խոչընդոտեցին նկարահանումները` պատճառաբանելով, որ նկարահանումների համար ժամանակ էր հատկացրած, որից հետո լրագրողներին դուրս են հրավիրել: Իսկ անվտանգության պետ ներկայացած անձը պահանջում էր ջնջել նկարահանած նյութերը:

Ինչևէ, նորաբաց «Քարֆուրի» առաջարկած լայն տեսականիին, գնային քաղաքականությանը, սպասարկման որակին հայ սպառողը կարող է ծանոթանալ միայն այցելելով:

Մանրամասները ` Armlur.am-ի տեսանյութում

11040450_875166305889416_1801188400_o

11065381_875166309222749_243769002_o

11067720_875166312556082_675420474_o

472cdc84b5ac48d60d23f659c2f1877544068d75

9939_b

The opening ceremony of Carrefour hypermarket took place at Yerevan Mall

The opening ceremony of Carrefour hypermarket took place at Yerevan Mall

The opening ceremony of Carrefour hypermarket took place at Yerevan Mall




Լրահոս