Մտադիր եմ փոխել ակումբային գրանցումս. Խեդիրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտարարել է այդ մասին «Շալկե»-ի դեմ խաղի ավարտից հետո:

«Ես պատրաստ եմ ուսումնասիրել նաև ակումբների առաջարկները: Մտադիր եմ փոխել ակումբային գրանցումս»,- հայտարարել է Խեդիրան:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Խեդիրայի ապագայի մասին բազմաթիվ լուրեր են շրջանառվել:




Լրահոս