
2008 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 4-ը նշվում է որպես արտակարգ իրավիճակների աշխատողի օր։ 2012-ի սեպտեմբերի 4-ի տոնական միջոցառումների շարքում են ՀՀ ԱԻՆ պոլիկլինիկայի և Երևանի թիվ 8 հրշեջ մասի նորակառույց շենքի բացման արարողությունները։ ԱԻՆ-ից հայտնում են, որ տեղի կունենա նաև Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ: Ներկա կգտնվեն բարձրաստիճան հյուրեր, ուժային կառույցների ղեկավարներ: