
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումից առաջ անդրադարձել է ֆրանսիական ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։ Պորտուգալացի մասնագետն Իբրահիմովիչի հետ աշխատել է իտալական «Ինտեր»-ում։
«Իբրահիմովիչին չեզոքացնելու ծրագիր չունեմ, նա շատ ուժեղ է։ «Չելսի»-ն կկենտրոնանա ամբողջ թիմի վրա։ Զլատանին բոլորը լավ գիտեն և հասկանում են, թե ինչի է նա ընդունակ։ Պետք է մտածել սեփական խաղի մասին և չկենտրոնանալ Իբրահիմովիչի վրա։ ՊՍԺ-ն ամենաագրեսիվ թիմն է, որի հետ խաղացել ենք այս մրցաշրջանում։ Ես զարմացած էի, քանի որ այդպես խաղում են Անգլիայում, սակայն ՊՍԺ-ն շատ ավելի հաճախ էր կոպիտ գործում», – նշել է Մոուրինյոն: