Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել “Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը սահմանելու մասին” որոշման մեջ մասին:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ խորհուրդը “Մոբի Դրամ” դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ին “Անելիք” արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել: “ՊԵՏՐՈՍ-94” ՍՊԸ-ն ստացել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա, վերաձևակերպվել է անհատ ձեռնարկատեր Կարինե Առաքելյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 238 լիցենզիան: