Երեկ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղում:
Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական բաժնից, 1976 թ. ծնված, նախկինում դատապարտված Արթուր Ա.-ն մեղայականով ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին: Այստեղ նա հայտարարել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Բազմաբերդ գյուղի դաշտերում իր հորաքրոջ թոռան` Արկադիի ավտոմեքենայի խցիկում իրեն պատկանող «ԻԺ 54» տիպի, 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը լիցքավորված վիճակում դրել է վարորդի և ուղևորի նստելատեղերի միջնամասում: Ավտոմեքենայի շրջադարձի ժամանակ հրացանը պատահաբար կրակվել է, ինչի հետևանքով ուղևորը` 36-ամյա Միշա Համբարձումյանը, գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղում մահացել:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: