Կանանց ու մայրերին նվիրված հանդեսներ` Երևանի հատուկ դպրոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի հատուկ դպրոցներում կազմակերպվել են կանանց տոներին նվիրված միջոցառումներ՝ հանդեսներ։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Թ.Մ.Զ.ՈՒ.Ե. համար 6 հատուկ դպրոցի միջոցառումներին ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը և քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։

Հյուրերը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել են դպրոցի համակազմի աշխատակցուհիներին ու աշակերտների միջոցառմանը ներկա մայրերին։
Քաղաքապետարանի հոգածությամբ դպրոցի ուսուցչուհիներն ու բոլոր 105 աշակերտների մայրերը նաև մարտիության նվերներ են ստացել։

Կանանց տոներին նվիրված նման միջոցառումներ իրականացվում են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հ. 2 հատուկ դպրոցում, ինչպես նաև խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ. 8 հատուկ կրթահամալիրում։ Երևանի հատուկ դպրոցներում սովորում է ընդհանուր առմամբ շուրջ 270 աշակերտ, կին աշխատակցուհիները 3 դպրոցներում միասին 158-ն են։




Լրահոս