Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 4-ին, ժամը 16.19-ին “1-03” ծառայության ավագ բժշկից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի 21-րդ բնակարանի բնակչից ահազանգ է ստացվել, որ ինքը վատառողջ է, անհրաժեշտ է բուժօգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ շտապօգնության աշխատակիցները հասել են կանչի վայր, սակայն բնակիչը չի արձագանքել և նրանք հետ են վերադարձել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Դեպքի մասին տեղեկացվել է “1-02” ծառայության հերթապահը: Պարզվել է, որ տուժողը Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի 121-րդ բնակարանի բնակիչն է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցները, մուտք գործելով բնակարան, միջանցքում հայտնաբերել են 1948թ. ծնված Կ.Բախշինյանի դին: