
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է լքել թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ «Ռեալ»-ը վերջին շրջանում չի կարողանում ցուցադրել իր ֆուտբոլը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Շալկե»-ից կրած պարտությունից հետո պորտուգալացին չի ցանկացել շփվել լրագրողների հետ և նշել է, որ ցանկանում է լռել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հաղորդվում է, որ պորտուգալացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: