
Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կարմիր քարտը չեղյալ չի համարվի: Ֆուտբոլիստն այն ստացել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում Լոնդոնի «Չելսի»-ի դեմ կայացած հանդիպման ընթացքում:
Շվեդ հարձակվողը բաց կթողնի մեկ կամ երկու հանդիպում` կախված ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշման: Ֆրանսիական ակումբի հարձակվողի կարմիր քարտի մասին քննարկումները տեղի կունենան հաջորդ շաբաթ: