
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից «Բարգավաճ Հայաստանի» նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը և փոխնախագահ Վարդան Վարդանյանը մարզային այցելություններ են սկսում՝ «գույքագրելու», թե ինչ է մնացել նախկին մեծ կուսակցությունից և ովքեր են մնացել:
Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ հիմա էլ ցեցն ընկել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունում: Այնտեղից միանգամից 3 հոգի դիմում է գրել ԲՀԿ-ն լքելու մասին Արմեն Սահակյանը. Գրիգոր Գրիգորյանը և Գուրգեն Եսայանը: ԲՀԿ նախագահ Նաիրա Չոհրաբյանն այլևս հրաժարվում է այս թեմայով մեկնաբանություններից։ Նա որոշել է 1 ամիս լռել»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: