Երևանի դպրոցներում չեղած և գործի չգնացող աշխատակիցների են գրանցում. սկսվել են լուրջ ստուգումներ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երևանի դպրոցներում հնարավոր յուրացումների, պաշտոնական դիրքի չարաշահումների հետ կապված դեպքերի վերաբերյալ լուրջ ստուգումներ են իրականացվում: Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրականացված ստուգումների արդյունքում մոտ մեկ շաբաթ առաջ իրավապահները բռնել են մի դպրոցի տնօրենի, ով կասկածվում է խոշոր չափի գումար յուրացնելու մեջ: Տեխնոլոգիան պարզ է, գործել է պետական հաստատություններում շատ կիրառվող մեթոդը` չեղած և գործի չգնացող աշխատակիցներ են գրանցում, իսկ փողերը՝ գրպանում: Գործով ձերբակալվածներ չկան»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս