«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռուսական աղբյուրները հայտնում են, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն օրերս ընտրվել է «Ռոսնեֆտ-Իտերա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ: «Ռոսնեֆտ-Իտերան» «Ռոսնեֆտի» գազային ճյուղն է, այնպես, ինչպես «Գազպրոմ-նեֆտը», ինչը նշանակում է, որ որոշումը կայացվել է կրեմլյան բարձր մակարդակով:
Ծառուկյանի հեռացումից հետո խիստ ակտիվացած Արթուր Բաղդասարյանը համարում է, որ եկել է կրկին հառնելու և ընդդիմության ազատված դաշտը գրավելու պահը: Իսկ որոշ քաղաքական գործիչների կարծիքով, դա հնարավոր է միայն ռուսական իշխանությունների միջամտությամբ: