Երրորդմասցի Լյովիկի սպանությունից օրեր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կրկին զենք է հայտնաբերվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ օրերս սպանված՝ քրեական աշխարհում հայտնի Երրոդմասցի Լյովիկի և նրա ընկերների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մեզ հասած նախնական և չճշտված տեղեկություններով՝ օրերս Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն էր ներկայացվել այս գործով մեկ կամ մի քանի անձանց մեղադրանք առաջադրելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու, ինչպես նաև հետախուզում հայտարարելու մասին: Այս տեղեկությունը, սակայն, հնարավոր չեղավ ճշտել ոչ դատարանից, ոչ նախաքննություն իրականացնող մարմնից՝ ԱԱԾ-ից: Առաջինի դեպքում խնդրեցին դիմել վարույթն իրականացնող մարմնին, իսկ երկրորդ դեպքում իմաստ էլ չկա դիմել, կլսենք ստանդարտ պատասխան՝ «նախաքննական գաղտնիք է»:

Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, բացի նախնական հայտնաբերված մեծաքանակ զենքից, օրերս դեպքի վայրում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, իրավապահները հայտնաբերել են զենք և հեռախոս»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս