Սերժ Սարգսյանի հետ կարելի է քննարկել միայն մեկ բան. Արամ Հարությունյանն իր դիրքորոշումը չի փոխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպումներ է ունեցել քաղաքական գործիչների հետ:

Նա հանդիպել է քաղաքական մի շարք ուժերի հետ՝ Միավորված աշխատանքային կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Հայոց համազգային շարժում», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն»:

Armlur.am-ն այս գործընթացների առնչությամբ զրուցեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց` իրենք նախագահի կողմից հրավեր չեն ստացել:

«Մենք, ի տարբերություն շատ կուսակցությունների, մեր դիրքորոշումը չենք փոխում: Սեպտեմբերի 21-ի հրավերն էլ ենք մերժել, որովհետև չի կարելի նշել մի տոն այն մարդու հետ, ով Հայաստանի անկախության համար սպառնալիք է», – ասաց նա:

Ա. Հարությունյանը հավելեց, թե իրենք հասկանում են, որ անիմաստ է հրավեր ուղարկել, որովհետև կմերժեն: «Ընդհանրապես Սերժ Սարգսյանի հետ կարելի է քննարկել միայն մեկ բան. դա իշխանափոխության ճանապարհային քարտեզն է:




Լրահոս