
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հերքելով Պուտինի հիվանդության մասին տեղեկությունները, հայտարարել է, որ ՌԴ առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի Ղազախստան:
«Երբեմն նա ավելի բաց է, երբեմն` պակաս բաց: Սակայն սա չի նշանակում, որ նա դադարում է աշխատասեր լինելու ավանդույթը: Այնպես որ, սա ավանդույթի շարունակությունն է և նրա աշխատանքային գրաֆիկը չափազանց ծանր է»,- մեջբերում է Պեսկովին ՌԲԿ-Ուկրաինան:
Նրա խոսքերով՝ Պուտինը պատրաստվում է մի շարք հանդիպումներ անցկացնել մարտի 13-ին, ինչպես նաև` «որոշ միջազգային շփումներ հաջորդ շաբաթվա ընթացքում և հաջորդ շաբաթվա կեսերին` չափազանց կարևոր հանդիպումներ կառավարության հետ:
Համաձայն Պեսկովի՝ սպասվում է նաև Պուտինի այցը Ղազախստան: