
Մարտի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել ԼՂՀ և ԵՄ միջև հարաբերությունների զարգացման, մասնավորապես, խորհրդարանական համագործակցության շրջանակներում գործնական ծրագրերի իրականացման հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Արցախ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և ԼՂՀ դիրքորոշումը անաչառ և համակողմանի կերպով եվրոպական կառույցներում ներկայացնելու անհրաժեշտությունը: