Չեմ ուզում այդ հերթում լինել. Գառնիկ Իսագուլյանը` Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացների շրջանակներում երեկ հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, որ սկզբունքայնության համար դեմ է լինելու սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:

«Այդ հերթը տեսնում եմ, ես չեմ ուզում այդ հերթում լինել: Կողմ լինելով խորհրդարանական համակարգին` ես դեմ եմ լինելու, որպեսզի չհայտնվեմ այն մարդկանց կողքին, ովքեր ինձ ասում էին, որ դեմ են, բայց հիմա հերթ են կանգնել» – նշեց Իսագուլյանը:




Լրահոս