Հաջորդ շաբաթը կարևոր է լինելու. Ալեգրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ հաջորդ շաբաթը շատ կարևոր է լինելու իր թիմի համար:

«Հավատում եմ, որ այս շաբաթը մեզ համար որոշիչ է լինելու ինչպես առաջնությունում, այնպես էլ` Չեմպիոնների լիգայում: Վաղը մեզ դժվար հանդիպում է սպասվում «Պալերմո»-ի հետ, որից հետո խաղալու ենք «Բորուսիա»-ի հետ: Հենց այդ պայքարից հետո էլ պարզ կդառնա` դուրս կմնանք պայքարից , թե կանցնենք հաջորդ փուլ», – նշել է Ալեգրին:




Լրահոս