ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սերգեյ Չալյանի պաշտոնանկությունից հետո ՀՀ գլխավոր զինկոմիսար է նշանակվելու Հայաստանի հանրապետական կուսակցության Սիսիանի շտաբի պետ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մինասյանն անգամ իր շրջապատում հայտարարել է, որ արդեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանից «դաբրո» է ստացել, ու հաստատ ինքն է նշանակվելու է Չալյանի փոխարեն: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Աշոտ Մինասյանից, սակայն վերջինս բարկացավ մեր հարցից: «Ի՞նչ եք ուզում ինձանից, ես աշխատանք ունեմ, այդ ամենը սուտ է, այդ ստահոդ լուրերը տարածողների՛ն հարցրեք»,-հերքեց Մինասյանը:




Լրահոս