Կոչ քաղաքացիներին` օգնենք ազատամարտիկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորգրդարան»-ը հանդես է եկել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին սատարելու կոչով: Նրանց տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ շինծու քրեական գործի ամփոփում, և հավանական հետագա բռնություններ նրա և նրա ընտանիքի նկատմամբ Հրավիրում ենք մամուլի ասուլիս մարտի 16-ին ժամը 13։00 «Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակում (Հասցե․ Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ) Բանախոսներ՝ Գագիկ Սարուխանյան՝  «Ի պաշտպանություն Վոլոդիա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար, Կարեն Մելիքբեկյան՝ «Ի պաշտպանություն Վոլոդիա Ավետիսյանի» հանձնախմբի անդամ, Ստեփան Ստեփանյան՝ «Ի պաշտպանություն Վոլոդիա Ավետիսյանի» հանձնախմբի անդամ ՕՐ, ԺԱՄ՝ Մարտի 16-ին Ժամը 13։00 «Հիմնադիր խորգրդարան»-ի գրասենյակում «Օրինական» ուժի մեջ է մտել Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ շինծու քրեական գործի վճիռը, որով ոչ միայն ինքը պետք է գտնվի անազատության մեջ 5,6 տարի, այլ նաև պետք է պետ․բյուջեի օգտին վճարի իբր կաշառքի արդյունքում ստացված 2000 ԱՄՆ դոլար։ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը լուրջ սոցիալական խնդիրներ ունի, և չի կարող ըստ իս մուծել այս գումարը, որպեսզի իրենց տունը հարվածի տակ չընկնի։

Կոչ ենք անում օգնել պատերազմի հերոսի ընտանիքին, որպեսզի վերջիններս չհայտնվեն փողոցում։ 1570018571170200 1570018296030200 դրամային հաշվեհամարներն են «Ամերիա» Բանկում 1570018571170101 ԱՄՆ դոլլարի համար Կոնտակտային հեռ․ բոլոր հարցերով +374 93 30 95 89  «100-ամյակը առանց ռեժիմի» շարժում :




Լրահոս