ՆՈՐՄԱԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը քննադատել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի՝ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին եւս քվեարկելու իրավունք ընձեռել: Տեսակետ կա, որ այսպիսով սկիզբ է առնում նոր պառակտում. ԱԴԿ-ն, որը չստեղծված պառակտվեց, հիմա էլ փորձում է պառակտում մտցնել «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության մեջ, որի կազմում են նաեւ իրենք: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձած ԱԴԿ-ական Ալիկ Արզումանյանը նշեց, թե ստեղծված իրավիճակը նորմալ է. «Մեր կուսակցության անունը «Ազատ դեմոկրատներ» է, որ ամեն մարդ ազատ արտահայտի իր կարծիքը: Կարո՞ղ է մեկը մի բան ասի, մյուսները կրկնեն: Նորմալ գործընթաց է, ոչ մի արտառոց բան չկա»:




Լրահոս