
Չիրո Իմոբիլեն չի ցանկանում մնալ Դորտմունդի «Բորուսիա»-ում և մտադիր է ամռանը վերադառնալ Իտալիայի առաջնություն: Իմոբիլեն մի քանի անգամ նշել է, որ չի կարողանում հարմարվել Գերմանիայի պայմաններին:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Նապոլի»-ն և Հռոմի «Լացիո-ն:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Իմոբիլեն մասնակցել է 16 հանդիպման, խփել է երեք գնդակ և կատարել է մեկ արդյունավետ փոխանցում: