
Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը չի մասնակցի Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի` «Վերդեր»-ի դեմ հանդիպմանը:
28-ամյա դարպասապահը չի միացել թիմին: Լրատվամիջոցները հաղորդում են, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Նոյերին հանգիստ է տվել: Նշվում է, որ մեկնարկային կազմում հանդես կգա Խոսե Ռեյնան: