Պատգամավորների թվաքանակը տրանսֆորմացիայի կենթարկվի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների փաթեթը բավականին հետաքրքիր նյուանսներ ունի: Բացի նրանից, որ մեծամասնականի առնչությամբ որոշվել է անցնել ռեյտինգային քվեարկության, տրանսֆորմացիայի կենթարկվի նաև պատգամավորների թվաքանակը։ Միտում կա այն կրճատելու: Այս պահին կանգ են առել 121-ի վրա, սակայն չի բացառվում, որ քննարկումների արդյունքում պարզվի, որ «բալը թանկ է» և բոլորին չի հերիքում, ու որոշեն, որ մնում է նույնը: Ամեն բան կախված է կուսակցությունների «պահվածքից» և քննարկումների արդյունքից, բայց նախևառաջ՝ իշխանության կուլիսային-քաղաքական որոշումից, թե որ կուսակցություններն են տեղ ունենալու ապագա խորհրդարանական կառավարմամբ պառլամենտում և քանի ներկայացուցչով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս