«Ժառանգության» տունը «կռիվ է ընկել». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցության տունը «կռիվ է ընկել»: Նախագահական այցելած Ռուբեն Հակոբյանին և Արմեն Մարտիրոսյանին Զարուհի Փոստանջյանը չխնայեց: «Հավանաբար, որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ են գնացել, միհուցե անհատ ձեռնարկատե՞ր են հանդես եկել»,-ասաց նա:

Այցելուները երեկ ամբողջ օրը հակադարձում էին նրան, որ իրենք ինքնագլուխ չեն այցելել նախագահական, այդ մասին տեղյակ է եղել Րաֆֆի հովհաննիսյանը, կուսակցության ղեկավար մարմինը: Փոստանջյանն էլ պնդում էր, որ «Ժառանգության» վարչությունը դեմ է եղել Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուն, և նման որոշում չի ընդունվել:

Ժառանգականների միջև առաջացած կոնֆլիկտը «վիճահարույց» հանգամանք է պարունակում, քանի որ վարչությոան նիստի ժամանակ, որպես այդպիսին, կոնկրետ ֆորմատի մասին խոսք չի եղել վարչության անդամները դեմ են եղել լայն ֆորմատով Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, մինչդեռ նախագահական են այցելել ընդամենը երկու ոգանոց պատվիրակությանբ:

Այնուամենայնիվ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային հայտարարի, որ ինքը դեմ է եղել հանդիպմանը, ի՞նչ են անելու նախագահականի այցելուները: «Ես ներողություն կխնդրեմ և կուսակցությունից դուրս կգամ, եթե այդպիսի բան լինի»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս